Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 5-ին, ժամը 12:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրալցված է նաև տանը կից ավտոտնակի ավտոմեքենայի զննման փոսը և մոտակա դիտահորը:

Փրկարարները ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր, իսկ դիտահորից՝ մոտ 300 լիտր:

***

Մայիսի 5-ին, ժամը 14:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 8 տոննա ջուր։

b1.jpg (196 KB)

b2.jpg (218 KB)

b3.jpg (523 KB)

b4.jpg (197 KB)

b5.jpg (197 KB)

b6.jpg (550 KB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]